ՊՈՄԻԴՈՐԻ ՉԻՐ ՌԵՀԱՆՈՎ ՁԵԹԻ ՄԵՋ
Լոլիկի չիր՝ ռեհանով, ձիթապտղի յուղի մեջ: Այս նրբահամ ուտեստը վստահաբար իր արժանի տեղը կգրավի ձեր ամենօրյա և տոնական սեղանին: Լոլիկի սիրահարներն անպայման կգնահատեն այս ուտեստը՝ պատրաստված մեր բաղադրատոմսով:
ՍՄԲՈՒԿԻ ԽԱՎԻԱՐ ՍՈՎԵՏ
Այս խավիարն ունի հարուստ գույն և հաճելի նոստալգիկ բույր։
Պատրաստման համար օգտագործվում են թարմ սմբուկներ կեղևով, որոնք խորովվում են խաղողի մատների կրակի վրա՝ Խորհրդային Միության ավանդական սիրված բաղադրատոմսով:
ԽԱՂՈՂԻ ՏԵՐԵՎՆԵՐ ՉՈՐ
Խաղողի տերևները, որոնք պահածոյացվում են չոր վիճակում ունեն յուրահատուկ տտիպ համ, որն աննկարագրելի համ է տալիս ցանկացած մսային ուտեստի կամ աղցանի:
Այն նախատեսված է հայկական խոհանոցի կարկառուն ուտեստներից մեկի՝ դոլմայի պատրաստման համար։
ԽԱՂՈՂԻ ՏԵՐԵՎՆԵՐ
Մարինացված խաղողի տերևներն ունեն յուրահատուկ թթու համ, որը հիանալի կերպով լրացնում է ցանկացած մսային ուտեստ կամ աղցան: Այն նախատեսված է հայկական խոհանոցի կարկառուն ուտեստներից մեկի՝ դոլմայի պատրաստման համար։
ԱՋԻԿԱ
Աջիկան բնական, մուլտիվիտամինային նախուտեստ է, որում գերակշռում են պղպեղն ու լոլիկը:
Համերի մեջ գերակշռում է հյութալի, չափավոր փունջ՝ աղի, սխտորի և մաղադանոսի ներդաշնակ տոներով: Աջիկան կարող է օգտագործվել սոուսի տեսքով տարբեր տեսակի մսային ուտեստների, խաշած բանջարեղենի և հացահատիկային մշակաբույսերի հետ:
ՍՄԲՈՒԿԻ ԽԱՎԻԱՐ
Արտադրության մեջ օգտագործվում են միայն Արարատյան դաշտում աճեցված ընտրված բանջարեղեն, ինչը խավիարի անզուգական համի գլխավոր գրավականն է:
Վայելեք հին, խորհրդային լավ ժամանակների համն ու հոտը:
Արտադրության գործընթացում չեն օգտագործվում արհեստական կոնսերվանտներ, ԳՄՕ-ներ, համային և բույրի հավելումներ:
ԼՈԼԻԿԸ ՍԵՓԱԿԱՆ ՀՅՈՒԹԻ ՄԵՋ
Այն բաղկացած է 60% ամբողջական լոլիկից և 40% լոլիկի հյութից՝ առանց ներկերի, կոնսերվանտների, աղի, քացախի կամ կիտրոնաթթվի։
Թարմ լոլիկի գերազանց փոխարինող ցանկացած ուտեստի համար:
ԱԽՈՐԺԱԿ
Ախորժակը սիրված նախուտեստ է, լոլիկով և կծու պղպեղով։ Այս արտադրանքի անվանումն արդեն իսկ խոսում է իր մասին՝ ախորժակ առաջացնող, համերը խտացնող, և ցանկացած սեղան զարդարող ուտեստ։
ԼԵՉՈ
Լեչոն ամենահայտնի սոուսներից է, որի բաղադրության մեջ մնում է քաղցր պղպեղ, լոլիկ և համեմունքներ:
Այն ունի արտասովոր և հաճելի բուսական համ, կարող է օգտագործվել շատ ուտեստներ պատրաստելու համար:
Փորձառու տնային տնտեսուհիները այն օգտագործում են տոմատի մածուկի փոխարեն իրենց խոհանոցում ճաշատեսակներին ավելի հարուստ համ և բույր հաղորդելու համար։