ԲԱԼԻ ՄՈՒՐԱԲԱ
Բալի մուրաբան ունի գերազանց համ, նուրբ բույր և օգտակար հատկությունների մեծ շարք։ Անհավանական համեղ և առողջարար մուրաբան և մեկ գավաթ թեյը ձեր ամեն առավոտը կլցնեն վառ գույներով:
ԱԶՆՎԱՄՈՐՈՒ ԿՈՄՊՈՏ
Թարմ ազնվամորու կոմպոտը պահպանում է թարմ հատապտուղների բոլոր օգտակար հատկությունները։ Ազնվամորու կոմպոտը պարզապես զովացուցիչ և հիանալի ըմպելիք չէ. այն ամառային համերի, բույրերի և... յուրահատուկ, անհոգ տրամադրության իսկական խտանյութ է
ՍՊԻՏԱԿ ԿԵՌԱՍԻ ՄՈՒՐԱԲԱ
Սպիտակ կեռասը քաղցր ու անուշաբույր հատապտուղ է: Սպիտակ կեռասի Մուրաբան ինքնատիպ բնական աղանդեր է՝ մի փոքր թթվայնությամբ և հարուստ բույրով, որը կհաճոյանա նույնիսկ շատ նրբաճաշակ մարդկանց քիմքին:
ԲԱԼԻ ԿՈՄՊՈՏ
Հանրաճանաչ տնական ըմպելիք՝ հարուստ և բնական համով և խիտ ու համեղ հատապտուղներով։ Այս տեսակի կոմպոտը կարող է դառնալ ձեր սիրելի ուղեկիցը, որը թույլ չի տա, որ ծարավը տանջի ձեր օրգանիզմը
ԵԼԱԿԻ ՄՈՒՐԱԲԱ
Ելակի մուրաբան համեղ և օգտակար պահածո է: Այն պատրաստված է տնական ձևով ըստ ավանդական խոհանոցի բաղադրատոմսերի: Պատրաստելիս ընտրվել են միայն հասած, անարատ և բարձրորակ հատապտուղներ:
ՏՈՄԱՏԻ ՀՅՈՒԹ
Այս 100% բնական պրեմիում որակի հյութը պատրաստված է արևոտ Արարատյան դաշտում աճեցված ընտրված լոլիկից: Թարմ լոլիկի հյութի հարուստ համը հեշտությամբ կհագեցնի ձեր ծարավը և աշխուժություն կհաղորդի։
ՀՈՆԻ ՄՈՒՐԱԲԱ
Հոնի մուրաբան շատ-շատ համեղ, քաղցր դեսերտ է: Այն ոչ միայն համեղ քաղցրավենիք է ձեր թեյի սեղանին, այլև օգտակար օրգանիզմի առողջության համար:
ԵԼԱԿԻ ԿՈՄՊՈՏ
Պարզ և հեշտ զովացուցիչ ըմպելիք: Բուրավետ և չափավոր քաղցր, ամբողջական հատապտուղներով: Ելակի բույրը կհիշեցնի ամառվա գալուստը, արևի շոգը, ուրախ տոներն ու արձակուրդները