ԾԻՐԱՆԻ ՋԵՄ
Քաղցրահամ հայկական տնական բաղադրատոմսով պատրաստված ծիրանի ջեմ: Վայելե՛ք արևագույն ջերմություն այս արտադրանքի ամեն մասնիկում:
ՍԵՎ ԹԶԻ ՄՈՒՐԱԲԱ
Սև թզի մուրաբան գրավում է իր համով, հաճելի բույրով, և ունի մի շարք օգտակար հատկություններ։ Ձմռան ամիսներին անուշահոտ ուտեստը կարող է ջերմացնել ձեզ և ձեր հյուրերին ամառային արևով:
ԱԶՆՎԱՄՈՐՈՒ ՋԵՄ
Ազնվամորու տնական ջեմը ոչ միայն շատ համեղ է, այլև անչափ օգտակար: Ազնվամորին շատ արժեքավոր հատապտուղ է, այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, կալիում և մագնեզիում:
ԲԱԼԻ ՄՈՒՐԱԲԱ
Բալի մուրաբան ունի գերազանց համ, նուրբ բույր և օգտակար հատկությունների մեծ շարք։ Անհավանական համեղ և առողջարար մուրաբան և մեկ գավաթ թեյը ձեր ամեն առավոտը կլցնեն վառ գույներով:
ՀՈՆԻ ՄՈՒՐԱԲԱ
Հոնի մուրաբան շատ-շատ համեղ, քաղցր դեսերտ է: Այն ոչ միայն համեղ քաղցրավենիք է ձեր թեյի սեղանին, այլև օգտակար օրգանիզմի առողջության համար:
ԵԼԱԿԻ ՄՈՒՐԱԲԱ
Ելակի մուրաբան համեղ և օգտակար պահածո է: Այն պատրաստված է տնական ձևով ըստ ավանդական խոհանոցի բաղադրատոմսերի: Պատրաստելիս ընտրվել են միայն հասած, անարատ և բարձրորակ հատապտուղներ:
ԾԻՐԱՆԻ ՄՈՒՐԱԲԱ ԿՈՐԻԶՈՎ
Ամենասիրված պահածոներից մեկը Հայաստանից: Քաղցրահամ հայկական տնական բաղադրատոմսով պատրաստված ծիրանի մուրաբա: Արևի գույնն ու ջերմությունը վայելեք ընտանիքի հետ միասին թեյի սեղանի շուրջ:
ԾԻՐԱՆԻ ՄՈՒՐԱԲԱ
Մուրաբա արևոտ ծիրանից։ Ամենասիրված պահածոներից մեկը Հայաստանից: Քաղցրահամ հայկական տնական բաղադրատոմսով պատրաստված ծիրանի մուրաբա: Արևի գույնն ու ջերմությունը վայելեք ընտանիքի հետ միասին թեյի սեղանի շուրջ:
Ծիրանի մուրաբա պատրաստելու համար օգտագործվում են միայն շատ հասած ծիրաններ, ինչը խտացնում է ծիրանի քաղցր համն ու բույրը և վիտամինների քանակը։
ՍԵՎ ԹԹԻ ՄՈՒՐԱԲԱ
Թթի մուրաբան քաղցր է և խիտ՝ պատրաստված հասած թթից, շաքարով և համեմունքներով: Թութը մանր, մուգ-մանուշակագույն, մոշի նման միրգ է՝ քաղցր-թթու համով: Պահածոյի մեջ կան թթի կտորներ: Թթի մուրաբան կարելի է մատուցել տոստերի, թխվածքաբլիթների հետ, ինչպես նաև կարող է օգտագործվել որպես խմորեղենի միջուկ: