ՄՈՇԻ ՄՈՒՐԱԲԱ
Այս անփոխարինելի պահածոն ձմռանը կհիացնի գեղեցիկ հարուստ գույնով և հիանալի համով։ Այն ամենաօգտակար մուրաբան է և ոչ միայն հաճելի է թեյի հետ վայելել, այլև կարող է օգտագործվել որպես կարկանդակների, բլիթների միջուկ, և հրաշալի հավելում է կաթնաշոռի, պաղպաղակի համար։
ԴԴՄԻ ՋԵՄ
Պայծառ, բուրավետ և շատ համեղ այս ջեմը իդեալական է թեյի հետ վայելելու, ինչպես նաև տարբեր տորթերի, թխվածքաբլիթների և այլ խմորեղենի միջուկի համար։ Վստահ ենք, որ այս արևագույն աղանդերը կդառնա ձեր սիրելին:
ԱԶՆՎԱՄՈՐՈՒ ՄՈՒՐԱԲԱ
Ազնվամորու մուրաբան ոչ միայն ամենահամեղ պահածոներից է, այլև ամենաառողջարար: Այն հարուստ է բազմաթիվ վիտամիններով և միկրոէլեմենտներով։ Ունի ջերմիջեցնող և հակաբորբոքային հատկություն։ Այն ոչ միայն հաճելի է թեյի հետ վայելել, այլև կարող է օգտագործվել որպես կարկանդակների, բլիթների միջուկ, և հրաշալի հավելում է կաթնաշոռի, պաղպաղակի համար։