ԾԻՐԱՆԻ ՄՈՒՐԱԲԱ
Մուրաբա արևոտ ծիրանից։ Ամենասիրված պահածոներից մեկը Հայաստանից: Քաղցրահամ հայկական տնական բաղադրատոմսով պատրաստված ծիրանի մուրաբա: Արևի գույնն ու ջերմությունը վայելեք ընտանիքի հետ միասին թեյի սեղանի շուրջ:
Ծիրանի մուրաբա պատրաստելու համար օգտագործվում են միայն շատ հասած ծիրաններ, ինչը խտացնում է ծիրանի քաղցր համն ու բույրը և վիտամինների քանակը։
ՍԵՎ ԹԹԻ ՄՈՒՐԱԲԱ
Թթի մուրաբան քաղցր է և խիտ՝ պատրաստված հասած թթից, շաքարով և համեմունքներով: Թութը մանր, մուգ-մանուշակագույն, մոշի նման միրգ է՝ քաղցր-թթու համով: Պահածոյի մեջ կան թթի կտորներ: Թթի մուրաբան կարելի է մատուցել տոստերի, թխվածքաբլիթների հետ, ինչպես նաև կարող է օգտագործվել որպես խմորեղենի միջուկ:
ԼՈԼԻԿԸ ՍԵՓԱԿԱՆ ՀՅՈՒԹԻ ՄԵՋ
Այն բաղկացած է 60% ամբողջական լոլիկից և 40% լոլիկի հյութից՝ առանց ներկերի, կոնսերվանտների, աղի, քացախի կամ կիտրոնաթթվի։
Թարմ լոլիկի գերազանց փոխարինող ցանկացած ուտեստի համար:
ՀՈՆԻ ՄՈՒՐԱԲԱ
Հոնի մուրաբան շատ-շատ համեղ, քաղցր դեսերտ է: Այն ոչ միայն համեղ քաղցրավենիք է ձեր թեյի սեղանին, այլև օգտակար օրգանիզմի առողջության համար:
ՀՈՆԻ ԿՈՄՊՈՏ
Հոնի կոմպոտը թթու-քաղցր ըմպելիք է, որը պատրաստվում է թարմ հոնից, շաքարավազով և ջրով:
Այն վայելում են սառը վիճակում կամ սառույցով։ Հոնի կոմպոտը տարածված է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հայաստանը, Թուրքիան, Իրանը, որոնք հոնի հայրենիքն են համարվում.
Հոնի կոմպոտը կարելի է օգտագործել տարատեսակ կոկտեյլներ պատրաստելու համար։
ԾԻՐԱՆԻ ԿՈՄՊՈՏ
Ծիրանի կոմպոտը բուրավետ է և համեղ: Խմիչքը հագեցած է վառ անուշաբույր հոտով, թեթև թթվայնությամբ և ունի սաթի գույն։ Բացի իր համային որակներից, ծիրանի կոմպոտը օգտակար վիտամինների, օրգանական թթուների իսկական պահեստ է։
ՄՈՇԻ ՄՈՒՐԱԲԱ
Այս անփոխարինելի պահածոն ձմռանը կհիացնի գեղեցիկ հարուստ գույնով և հիանալի համով։ Այն ամենաօգտակար մուրաբան է և ոչ միայն հաճելի է թեյի հետ վայելել, այլև կարող է օգտագործվել որպես կարկանդակների, բլիթների միջուկ, և հրաշալի հավելում է կաթնաշոռի, պաղպաղակի համար։
ԴԴՄԻ ՋԵՄ
Պայծառ, բուրավետ և շատ համեղ այս ջեմը իդեալական է թեյի հետ վայելելու, ինչպես նաև տարբեր տորթերի, թխվածքաբլիթների և այլ խմորեղենի միջուկի համար։ Վստահ ենք, որ այս արևագույն աղանդերը կդառնա ձեր սիրելին: