Ապրանքներ

ՊՈՄԻԴՈՐԻ ՉԻՐ ՌԵՀԱՆՈՎ ՁԵԹԻ ՄԵՋ
Լոլիկի չիր՝ ռեհանով, ձիթապտղի յուղի մեջ: Այս նրբահամ ուտեստը վստահաբար իր արժանի տեղը կգրավի ձեր ամենօրյա և տոնական սեղանին: Լոլիկի սիրահարներն անպայման կգնահատեն այս ուտեստը՝ պատրաստված մեր բաղադրատոմսով:
ՍՄԲՈՒԿԻ ԽԱՎԻԱՐ ՍՈՎԵՏ
Այս խավիարն ունի հարուստ գույն և հաճելի նոստալգիկ բույր։ Պատրաստման համար օգտագործվում են թարմ սմբուկներ կեղևով, որոնք խորովվում են խաղողի մատների կրակի վրա՝ Խորհրդային Միության ավանդական սիրված բաղադրատոմսով:
ԽԱՂՈՂԻ ՏԵՐԵՎՆԵՐ ՉՈՐ
Խաղողի տերևները, որոնք պահածոյացվում են չոր վիճակում ունեն յուրահատուկ տտիպ համ, որն աննկարագրելի համ է տալիս ցանկացած մսային ուտեստի կամ աղցանի: Այն նախատեսված է հայկական խոհանոցի կարկառուն ուտեստներից մեկի՝ դոլմայի պատրաստման համար։
ՏՈՄԱՏԻ ՄԱԾՈՒԿ
Yemmi տոմատի մածուկը պատրաստվում է արևոտ Հայաստանում աճող լոլիկից: Տոմատի մածուկը պատրաստվում է մանրակրկիտ տեսակավորված և լվացված լոլիկից: Կեղևը և սերմը հեռացնելուց հետո, լոլիկն անցնում է եռաստիճան տրորող մեքենայով, ապա մղվում վակուում ապարատների մեջ և խտացվում 30% չոր նյութերի պարունակությամբ:
ԾԻՐԱՆԻ ՋԵՄ
Քաղցրահամ հայկական տնական բաղադրատոմսով պատրաստված ծիրանի ջեմ: Վայելե՛ք արևագույն ջերմություն այս արտադրանքի ամեն մասնիկում:
ԽԱՂՈՂԻ ՏԵՐԵՎՆԵՐ
Մարինացված խաղողի տերևներն ունեն յուրահատուկ թթու համ, որը հիանալի կերպով լրացնում է ցանկացած մսային ուտեստ կամ աղցան: Այն նախատեսված է հայկական խոհանոցի կարկառուն ուտեստներից մեկի՝ դոլմայի պատրաստման համար։
ԽՆՁՈՐԻ ՀՅՈՒԹ
Titta խնձորը 100% բնական հյութ է, որը պատրաստվում է թարմ, հյութալի խնձորից։ Հյութեղ և անուշաբույր խնձորները ենթարկվում են սառը, ուղղակի ճզմման, ապա վերամշակվում են մանրաթելերի մի մասի պահպանմամբ՝ հյութին մրգի բոլոր օգտակար հատկություններն ու համը փոխանցելու համար:
ԲԱԼԻ ՄՈՒՐԱԲԱ
Բալի մուրաբան ունի գերազանց համ, նուրբ բույր և օգտակար հատկությունների մեծ շարք։ Անհավանական համեղ և առողջարար մուրաբան և մեկ գավաթ թեյը ձեր ամեն առավոտը կլցնեն վառ գույներով:
ԱԶՆՎԱՄՈՐՈՒ ԿՈՄՊՈՏ
Ազնվամորու կոմպոտը թարմ ազնվամորու համը վայելելու համեղ և առողջարար տարբերակներից է։ Այն տաք ամիսներին զովանալու և ծարավը հագեցնելու հիանալի միջոց է, ինչպես նաև քաղցր գազավորված ըմպելիքների և հյութերի լավագույն այլընտրանքը: Փորձեք և տեսեք, թե ինչպես կարող է այս թարմացնող ըմպելիքը լուսավորել ձեր օրը: